Happy now? Բողոքի ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
Եվրոպական միության պատվիրակության երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում։ Մասնակիցներից Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, ակցիան ինքանբուխ է։
«Ինքնաբուխ ակցիա ախտօջախի դիմաց»,-այդպես գնահատեց նա։
Թե ինչու է հենց այստեղ իրականացվում, Տեր-Նալակյանը պատկերավոր այսպես նկարագրեց, բժշկության մեջ հիվանդին բուժելու համար կարևոր է ճիշտ ախտորոշումը։
«Այս տրամաբանության մեջ եթե համարենք, որ Երրորդ հանրապետությունը ծանր հիվանդ է, Նիկոլ Փաշինյանը ու իր թրաշամանուկների թիմը այդ հիվանդության պատճառը չեն, այլ հետևանքն են՝ հազը։ Եվ եթե այսօր այդ հազը բուժվի, իսկ պատճառները չհասկանալ, հիվանդությունը կրկնվելու է կամ վատ հետևանքներ է ունենալու։ Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումն ուներ շատ կոնկրետ արտաքին հարուցիչներ, հիմա մենք գլխավոր հարուցիչների կենտրոնակայանի մոտ ենք»,-ասաց նա։
Տեր-Նակալյանը պնդեց, Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի արգելափակումը սահմանադրական կարգի տապալում է, և առաջին անգամ չէ, որ նման բան է տեղի ունենում, ասաց, իշխանության օղակների վրա բռնճնշումների հետևանքով իշխանության զավթումն էլ, նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի շրջափակումն էլ սահմանադրական կարգի տապալում են։
«Ադեկվադ» ՀԿ հիմնադիր Արթուր Դանիելյանը, ներկայացնելով ակցիայի նպատակն ասաց. «Մեր նպատակն է կրկեսի վերածված մեր հայրենիքը կրկեսազերծել։ Փաշինյանի ջանքերով փորձում են շոուի վերածել քաղաքական գործընթացները և շեղել իրական իմաստից։ Մենք պնդում ենք, այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում մեկ տարի առաջ, սահմանադրական կարգի տապալում էր, սահմանադրական կարգը տապալվել է ոչ թե այսօր, երբ Փաշինյանը փաստացի ոտնձգություններ է կատարել դատական իշխանության նկատմամբ, այլ մեկ տարի առաջ։ Ընդ որում, դրա հովանավորները, շահառուները եղել են Եվրամիության համապատասխան հաստատություններն ու ԱՄՆ, նաև բոլոր նրանք, ովքեր ամեն հնարավոր ձևով հովանավորել են դրան, թե ֆինանսապես, թե մարդկային ռեսուրսով, թե բարոյահոգեբանական, թե քաղաքական, թե տեղեկատվական առումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան