Դատարանի նախագահ Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Բալայանն այսօր առավոտյան փորձել է պատուհանից ներս մտնել դատարան, սակայն դատարանի մուտքն արգելափակած ցուցարարները թույլ չեն տվել։
Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը՝ անսալով վարչապետ Փաշինյանի կոչին՝ արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։
Տեսանյութը՝ Shant news-ի։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, և վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա. Աշոտյան
- Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին