«Եվրատեսիլի» հաղթողը խախտել է մրցույթի գլխավոր կանոնը
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի հաղթող՝ հոլանդացի Դունկան Լոուրենսը խախտել է երգի միջազգային մրցույթի գլխավոր կանոնը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ըստ այդ կանոնի ներկայացվող երգը պետք է նոր լինի, սակայն Լոուրենսը հանդես է եկել Arcade երգով, որն արդեն կատարել է 2017 թվականին։
Օգտատերերից մեկն այդ կատարումը հրապարակել է Յութուբում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Լոուրենսը կատարում այդ երգը, ձայնագրությունը 2017 թվականի հունիսի 9-ին է արվել։ Այս փաստը կարող է արդյունքները չեղյալ համարելու պատճառ դառնալ։