Թուրքիան Ռուսաստանի օդային տարածքով դիտորդական թռիչք կիրականացնի
Մայիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի օդուժին պատկանող բեռնափոխադրող ռազմական CASA CN-235 ինքնաթիռը դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի օդային տարածքում։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է էրմենիհաբերը, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ինքնաթիռի մեջ լինելու են նաև ռուս մասնագետներ, որոնք հետևելու են, որ թռիչնքն իրականացվի ըստ այն չափանիշների, որոնց շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուրը նշում է, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից։ Իսկ ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին