Չեմ ուզում որևէ կերպ այս ակցիան կապենք որևէ դատական գործի հետ. Մակունց
«Բողոքի ակցիան ուղղված է ոչ թե դատարանի դեմ, այլ այն արձագանք է այն հնարավոր միջամտություններին և միջամտողներին, ովքեր սխալմամբ մտածում են, որ դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պատկանում են ժողովրդին և այն ինչ տեղի է ունենում հիմա ժողովրդի արձագանքն է այն խորը անվստահությանը, որը մարդկանց մոտ կա դատական համակարգի նկատմամբ։
«Այս բողոքի ակցիան բոլորովին կապ չունի որևէ գործի հետ, չեմ ուզում որևէ կերպ այս ակցիան կապենք որևէ դատական գործի հետ։ Սա ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ հանրության անվստահության մասին է»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ մնացած մեկնաբանությունները կանի միայն վարչապետի հայտարարությունից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Freedom House-ի փորձագետ. Փաշինյանը չկարողանալով վերափոխել երկիրը՝ կրկին տրվեց իրեն իշխանության բերած պոպուլիզմին
- Հույս ունեմ, որ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք. Վահե Գրիգորյան
- Էմիլ Սանամյան. Սա փորձություն է ինստիտուտների համար՝ պաշտպանել Սահմանադրությունը, այլ ոչ թե գործել վարչապետի քմահաճույքներով
- Փաշինյանը միացել է դատարանի մուտքերի արգելափակմանը