ԼՀԿ. Գործադիր իշխանությունը մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը մաքրելու բոլոր լծակները
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։
«Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։
Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները։
Նաև կոչ ենք անում ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ` քննարկելու ստեղծված իրավիճակը։
Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ»,- նշված է «Լուսավոր Հայաստանի» հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները
- Սեդրակ Ասատրյան. Հանապետության նախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի
- ՀՀԿ ԳՄ. Փաշինյանի կոչը խորացնում է հասարակության պառակտումը
- Ինչ կլիներ, եթե այս խելահեղությունը լիներ նորմալ պետությունում. Արսեն Բաբայան
- ՓՊ. Փաշինյանի կոչի իրագործման դեպքում կխախտվեն ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները
- ՀՅԴ. Երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի
- Դատարանի աշխատանքը կազմալուծելն անընդունելի է. դատավոր Դավիթ Բալայանի արձագանքը
- ՄԻՊ. Վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար
- «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ». Արա Ղազարյան
- «Ժառանգություն». Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության
- Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից
- Փաշինյանի լայվը. Ոչ մի բանի առաջ չեմ կանգնի
- «Իրավական ուղի» ՀԿ. Փաշինյանի կոչը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է
- Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն. Արթուր Ղազինյան
- Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, և վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա. Աշոտյան
- Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին