Զոհրաբյան. ՀՀ-ում ոչ մի գործողություն չպետք է կասկածի տակ դնի Սահմանադրության բարձր գերակայությունը
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ, յուրաքանչյուր սթափ և մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից և էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք, կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գոծողություն պետք է լինի բացառապես օրինական: Այլապես, բեսպրեդելների և սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան:
Ես ուզում եմ հուսալ, որ մեր բոլորի գործողությունները այսօր, վաղը և այսուհետ միշտ, կլինեն օրինական և ադեկվատ:
Այլապես, հետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու: Շատ եմ ուզում, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «գրոհ» օպերացիային են մասնակցելու, մտածեն դրա հետևանքների մասին: Այո, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի: Եւ մենք պատրաստ ենք իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: Այո, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեսթարտին»։
Սակայն իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու` ամեն վայրկյան մանտրայի պես հնչող հայտարարությունների համատեքստում: Հայաստանում ոչ մի գործողություն, ոչ մի էմոցիոնալ ընդվզում չպետք է կասկածի տակ դնի երկրի Սահմանադրության բարձր գերակայությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները
- Սեդրակ Ասատրյան. Հանապետության նախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի
- ՀՀԿ ԳՄ. Փաշինյանի կոչը խորացնում է հասարակության պառակտումը
- Ինչ կլիներ, եթե այս խելահեղությունը լիներ նորմալ պետությունում. Արսեն Բաբայան
- ՓՊ. Փաշինյանի կոչի իրագործման դեպքում կխախտվեն ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները
- ՀՅԴ. Երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի
- ՄԻՊ. Վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար
- «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ». Արա Ղազարյան
- «Ժառանգություն». Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության
- Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից
- Փաշինյանի լայվը. Ոչ մի բանի առաջ չեմ կանգնի
- «Իրավական ուղի» ՀԿ. Փաշինյանի կոչը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է
- Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն. Արթուր Ղազինյան
- Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, և վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա. Աշոտյան
- Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան