Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի մոտեցումները պետականակործան են և հակաիրավական
«Այսօր ՀՀ դատական իշխանության հիմնահարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը փաստացի շարունակել է դատական իշխանությունը կազմալուծելու, դրա նկատմամբ անթաքույց քաղաքական ճնշում գործադրելու եղանակով Սահմանադրական կարգը տապալելու համակարգային ծրագիրը»։ Այս համոզմանն է Հայաստանի Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները՝ զուգորդված երեկ և այսօր Դատական իշխանության նկատմամբ ոտնձգությամբ, իրենց էությամբ պետականակործան են և հակաիրավական:
«Այժմ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության բանալին պատշաճ իրավական ընթացակարգերի հիման վրա դատավորի կարգավիճակ ստացած ու դատավորի գործառույթ իրականացնող ՀՀ քաղաքացիների մոտ է:
Նրանց կողմից՝ իրենց սահմանադրական իշխանության նկատմամբ նետված բացահայտ մարտահրավերին չարձագանքելու դեպքում դատական գործընթացներին մասնակից յուրաքանչյուրի համար փաստացի իրավունք կստեղծվի պնդելու, որ իր նկատմամբ գործել է իշխող քաղաքական ուժի կամքը և ոչ թե իրավունքը»,-գրել է Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան