Սաակաշվիլու կինը Վրաստանում սկսում է բողոքի ակցիաներ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը Զուգդիդի քաղաքապետի ընտրություններում պարտություն կրելուց հետո հայտարարել է զանգվածային ակցիաներ սկսելու մասին։ Նա նշել է, որ բողոքի ակցիաներ պետք է կայանա երկրի բոլոր շրջաններում և ավարտվեն «Վրացանական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանաշվիլու տան մոտ՝ Թբիլիսում։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ռուլովսը պնդել է, որ իշխանությունները կեղծել են ընտրության արդյունքները, ընդդիմության շատ ներկայացուցիչներ համաձայնվել են նրա հետ, այդ պատճառով նրանք նույնպես մասնակցելու են ակցիաներին։