Աշխարհում աշխատավարձի ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքը՝ ըստ Deutsche Bank-ի
Ամերիկյան Սան-Ֆրանցիսկո քաղաքը զբաղեցրել է աշխարհում ամենաբարձր աշխատավարձի մակարդակ ունեցող քաղաքակների ցուցակի առաջին հորիզոնականը՝ շվեցարական Ցյուրիխին թողնելով երկրորդ տեղում։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Deutsche Bank-ի կողմից պատրաստված ամենամյա վարկանիշային աղյուսակին։
Հետազոտության համաձայն՝ Սան-Ֆրանցիսկոյում միջին աշխատավարձը, ներառյալ հարկերը, կազմում է մոտ 6,5 հազար դոլար, Ցյուրիխում՝ 5,9 հազար, իսկ Նյու-Յորքում, որն աղյուսակի երրորդ տեղում է, 4,6 հազար դոլար։
Ամենաբարձր վարձատրվող քաղաքների ցանկում են ընդգրկվել նաև Բոսթոնը, Չիկագոն, Սիդնեյը, Օսլոն, Կոպենհագենը, Մելբուռը և Լոնդոնը: