Freedom House-ի փորձագետ. Փաշինյանը չկարողանալով վերափոխել երկիրը՝ կրկին տրվեց իրեն իշխանության բերած պոպուլիզմին
Freedom House-ի Հատուկ հետազոտությունների տնօրեն (Director for Special Research) Նեյթ Շենկանն անդրադարձել է այսօր առավոտից ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։
«Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն էր, որ Փաշինյանը, չկարողանալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կվերադառնա պոպուլիզմին, որը նրան հասցրեց իշխանության։ Ահա և այդտեղ ենք»,-այս մասին թվիթերում գրել է Freedom House-ի Հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկանը։
The danger in post-revolutionary Armenia was always that Pashinyan, lacking the ability to transform the country quickly or sustainably, would fall back on the populism that got him into power. Here we are.
— Nate Schenkkan (@nateschenkkan) May 19, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին