Google- ը դադարեցրել է Huawei-ի հետ համագործակցությունը
Ամերիկյան Google ընկերությունը դադարեցրել է ծառայությունների մատուցումը չինական Huawei ընկերությանը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Financial Times-ին:
Ըստ աղբյուրի՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ը որոշում է ընդունել, որի համաձայն, Huawei-ն ընդգրկվում է այն ընկերությունների շարքում, որոնց ԱՄՆ-ից մատակարարումներ կարող են իրականացվել միայն հատուկ արտոնագրերի հիման վրա:
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ չինական ընկերությունը տեղեկատվություն է փոխանցում ՉԺՀ պետական անվտանգության մարմիններին:
Նշվում է նաև, որ Huawei-ն աշխարհում երկրորդ խոշորագույն սմարթֆոն արտադրող ընկերությունն է, որն օգտագործում է Google-ի Android օպերացիոն համակարգը: Ըստ աղբյուրի՝ չինական ընկերությունը նախորդ տարի մատակարարել է 200 միլիոն սմարթֆոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան