Վահե Գրիգորյան. Ես չունեմ որևէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարության վերաբերյալ
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։
Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ ․Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։
Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որևէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարության վերաբերյալ։ Կներեք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան