Բեքարյան. Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին նշել է՝ այն կարելի է համարել պատմական։
«Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:
Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձևակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք...
Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, և վարչապետի նույն ելույթում:
Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից:
Գիտակցե՞ց արդյոք - ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը - շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երևակայության ծնունդ - եզրույթը:
Հ.Գ. Կարծում եմ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները...»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ հրավիրած խորհրդակցությանը վարչապետ Փաշինյանը հայտարարեց.
«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:
Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան