Դատարաններից մեկում արդեն իսկ հասցրել են ապակիներ կոտրել. Ռուբեն Մելիքյան
«Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։
Ոստիկանությունը անգործության է մատնված։
Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը և նկար հրապարակել։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այսօր առավոտ 8.30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, որ, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։ Նա նաև հայտնել է, որ ժամը 12.00-ին կլինի իր ելույթը, որը կհեռարձակվի ուղիղ եթերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան