Ոստիկանություն. Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, արձագանքելով Արցախի անրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի մեքենան զննելու հետ կապված միջադեպին, տեղեկացրել է.
«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»:
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Կգա ժամանակը համապատասխան անձինք պատասխան կտան այս արարքի համար
- Երևանում փորձում են զննել Վիտալի Բալասանյանի մեքենան