«Շառլ Ազնավուր, արտիստը և հայը»
Մայիսի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված ֆրանսիական շանսոնի հայազգի արքա Շառլ Ազնավուրին: Բանախոսությամբ հանդես կգա բանասեր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծվի Բախչինյանը:
ԳԱԿ-ից հայտնում են, որ «Շառլ Ազնավուր, արտիստը և հայը» խորագիրը կրող բանախոսության ընթացքում բանախոսը կանդրադառնա Ազնավուրի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին՝ հանդիսականին նորովի ներկայացնելով Ազնավուր արվեստագետի դիմանկարը: Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել Շառլ Ազնավուրի լավագույն երգերը, բանաստեղծությունները և նրա մասնակցությամբ կինոնկարներից ծաղկաքաղ արված դրվագները: Անդրադարձ կկատարվի նաև Ազնավուրի գերդաստանի պատմությանը, մանկությանը, Հայ դատի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերին։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 19.00: Մուտքն ազատ է:
Նշենք, որ մայիսի 22-ին կլրանա շանսոնյեի ծննդյան 95-ամյակը։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[ նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն (Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղության մասին. Նիկոլյա Ազնավուր
- Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան համերգին
- Ազնավուրին նվիրված երևանյան համերգին լինելու են անակնկալներ
- Մայիսի 26-ին կկայանա հուշ-երեկո նվիրված Ազնավուրի 95-ամյակին
- Շառլ Ազնավուրը BraVo մրցանակի դափնեկիր է
- Սայաթ-Նովայով, Խաչատրյանով, Փարաջանովով, Ազնավուրով և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը. Զուրաբիշվիլի
- Անգամ երբ ճանապարհորդում ենք կամ հեռու ենք, միշտ հետևում ենք Հայաստանից ստացվող լուրերին. Նիկոլա Ազնավուր
- Նիկոլա Ազնավուրը Էմանուել Մակրոնին դուդուկ է նվիրել
- Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը
- Նիկոլյա Ազնավուրը պատմել է, թե ինչպես է շանսոնյեն 1988 թվականին մոբիլիզացրել համաշխարհային հանրությունը
- Ախալցխայի փողոցներից մեկն Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել
- Ազնավուրի դուստրը հրապարակել է հոր մահից առաջ վերջին նկարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան