Քաղտեխնոլոգ. Տեղի է ունեցել վարչապետի վարկանիշի կտրուկ անկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ հայաստանյան բոլոր դատարանների մուտքներն ու ելքերն արգելափակելու կոչին քիչ թվով քաղաքացիների արձագանքը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը երկու փաստով է բացատրում։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տեղի է ունեցել վարչապետի վարկանիշի կտրուկ անկում, շատ ավելի կտրուկ, քան նշում են։
«Մի քանի օր առաջ սոցիոլոգիական հարցման թվեր հրապարակվեցին, որ հարցվածների 84 տոկոսը հավանություն է տալիս վարչապետի աշխատաոճին։ Այս ակցիան ցույց տվեցին, որ այդ հարցումը կեղծիք է, իրականությանը չի համապատասխանում, որովհետև երբ որ դատարանի առջև 20-30 մարդ է կանգնում, ցույց է տալիս, որ այս կոչը տեղ չի հասել»։
Նրա խոսքով, երկրորդ փաստն այն է, որ հասարակությունը մերժեց վարչապետի՝ օրենքի հետ ոչ այնքան առնչություն ունեցող այդ որոշումը։
«Հասարակության մոտ ավարտվել է հեղափոխական էյֆորիան»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։
Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ գնալով վարկանշի անկում կլինի, թե ձեռնարկվող քայլերը, օրինակ հենց դատաիրավական ոլորտում, կնպաստեն վարկանշի բարձրացմանը, Ա. Բադալյանը պատասխանեց, որ վարկանշի բարձրացում այլևս տեղի չի ունենա։
«Վարչապետն այսօրվա իր ելույթում դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին ձայն չհանեց, ընդամենը խոսեց անցումային արդարադատության մասին, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումները շատ ավելի լայն հասկացություն են, քան անցումային արադարատությունը։ Խոսք չեղավ նաև տնտեսության վերաբերյալ։ Այստեղ մենք տեսնում ենք բավականին վատ պատկեր, ինչպես նաև կյանքի բոլոր այլ բնագավառներում»,- ասաց նա։
Քաղտեխնոլոգը նշեց, որ եթե գործընթաց տեղի չունենա, PR-ով հնարավոր չէ վարկանիշը բարձրացնել, հակառակը, կա PR, որով դու ավելի ես գցում քո վարկանիշը։
«Կոնկրետ այս PR-ը այդ տեսակի PR-ներից է, բացասական PR-ը»,- ասաց Արմեն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի մոտեցումները պետականակործան են և հակաիրավական
- Վարչապետի ելույթը ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ. Գևորգ Պետրոսյան
- Փաշինյանը կամ պարանոյիկ է կամ պայմանավորվածություն ունի տարածք հանձնելու
- Ստեփան Դանիելյան. Գործող իշխանությունն իրեն պահում է ապստամբի նման
- Ի՞նչ է անում հեղափոխական առաջնորդը, երբ չի ստանում ցանկացածը. Թոմաս դը Վաալ
- Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
- Փաշինյան. ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը
- Փաշինյանը՝ ուղիղ եթերում
- Ոստիկանությունը դատարաններից երեք ահազանգ է ստացել
- Փաշինյանը միացել է դատարանի մուտքերի արգելափակմանը
- Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց
- Մեկնարկել է «Հանուն արդար դատարանի» ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան