Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին
Շվեդիայի դատախազությունը Ուփսալայի դատարանից խնդրել է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ նշված է դատախազության հայտարարությունում։
«Ես խնդրել եմ շրջանային դատարանին ձերբակալել Ասանժին նրա բացակայությամբ՝բռնաբարության կասկածանքով»,- ասված է Շվեդիայի գլխավոր շրջանային դատախազի տեղակալ Եվա-Մարի Փերսոնի հայտարարությունում։
Նա նշել է, որ եթե դատարանը որոշի ձերբակալել Ասանժին, նա ձերբակալման եվրոպական օրդեր կտա, որով կնախատեսվի նրա արտահանձնում Շվեդիային։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակակել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Էկվադորն ԱՄՆ-ին կհանձնի Ասանժի անձնական իրերը
- Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին
- WikiLeaks-ը շոկային է անվանել Ասանժի կալանքը
- Լոդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթ կալանքի
- ՄԱԿ-ում պատմել են Ասանժի իրավունքների խախտման մասին
- WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ
- Ասանժն արժանացել է Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակի
- Բրիտանիայի ԱԳՆ-ն խոստացել է Էկվադորի նախագահին չարտահանձնել Ասանժին