Արթուր Ալեքսանյանը կրկին կմասնակցի միջազգային մրցաշարի
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Ղազախստանի Ալմաթի քաղաքում:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ մայիսի 23-ին Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Ալմաթի կմեկնեն նաև մարզիչ Էդուարդ Սահակյանը և մրցավար Գևորգ Ալեքսանյանը:
Մրցաշարը կանցկացվի մայիսի 25-26-ը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին
- Լևոն Ջուլֆալակյան. «Չենք ցանկանում վտանգել Արթուր Ալեքսանյանի առողջությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան