Հասարակության մեծ մասը դատում է սթափ, գիտակցում է պահի լրջությունը, չի տրվում սադրանքների. Արթուր Ղազինյան
«Այնուամենայնիվ մեր ժողովուրդն արժանի է ունենալ ուժեղ պետություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մայիսի 20-ին առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։
«Հասարակության մեծ մասը դատում է սթափ, գիտակցում է պահի լրջությունը, չի տրվում սադրանքների և պահպանում է քաղաքացիական զգոնություն և բարձր գիտակցություն։
Դե իսկ ագրեսիվ և աղմկոտ փոքրամասնության հետ կաշխատենք այլ տրամաբանությամբ և կհասնենք միասնության։
Ապրի Հայ ժողովուրդը, ապրի Հայկական պետականությունը»,- գրել է Արթուր Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին