Միայն ինստիտուցիոնալ ինքնապաշտպանական բնազդը կօգնի Ձեզ հաղթահարելու այս բարդ օրերը. Արթուր Ղամբարյանը՝ դատավորներին
«Այսօր հայկական դատական իշխանությունը գտնվում է ինքնապաշտպանության վիճակում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Հարգելի՛ դատավորներ,
Հասարակության քաղաքական համակարգում դատարաններն ունեն կարևոր դերակատարություն և պատահական չէ, որ դատարանների դիրքորոշումը հաճախ է առաջացնում գործադիր իշխանության զայրույթը, հակադրությունը, իսկ առանձին դեպքերում նաև՝ կատաղի դիմադրությունը: Դատական իշխանության նկատմամբ բռնությունը և դրա կոչերը ծնվում են գործադիր և օրենսդիր իշխանության թուլությունից, դատական համակարգը՝ իրավունքի սկզբունքների հիման վրա բարեփոխելու սեփական անկարողությունից:
Այսօր հայկական դատական իշխանությունը գտնվում է ինքնապաշտպանության վիճակում: Հարգելի՛ դատավորներ, միայն ինստիտուցիոնալ ինքնապաշտպանական բնազդը կօգնի Ձեզ հաղթահարելու այս բարդ օրերը: Ցավոք, Ձեզ ոչ ոք այսօր չի օգնի, ձեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովի: Բայց Դուք ունեք մեծ իշխանություն ... :
Այս օրը հաղթահարելու դեպքում մենք կունենանք ուժեղ և, իրոք, անկախ դատական իշխանություն, դուք կվերականգնեք իրավաբանների կարիերայի ամենացանկալի պաշտոնի՝ դատավորի պաշտոնի կորսված հեղինակությունը:
Աջակցում եմ Սերժիկ Ավետիսյանին, Ալիկ Ազարյանին, Դավիթ Գրիգորյանին ... (անկախ որևէ գործով կայացված որոշմանը) Սա արդեն լիովին այլ իրավիճակ է:
Միանում եմ ՄԻՊ -ի հայտարարությանը: Ի դեպ, վերջին տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այսքան «ողնաշարով» չի եղել, այսքան դիպուկ ու խիզախ չի եղել ...»։
Հարակից հրապարակումներ`
- Հասարակության մեծ մասը դատում է սթափ, գիտակցում է պահի լրջությունը, չի տրվում սադրանքների. Արթուր Ղազինյան
- Դատարանի նախագահ Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան
- ԲԴԽ անդամ. Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման
- Օրենսդիրն ու գործադիրն իր ձեռքում կենտրոնացրած անձն ուզում է նույնն անել նաև դատական իշխանության հետ. ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի որդի
- Զոհրաբյան. ՀՀ-ում ոչ մի գործողություն չպետք է կասկածի տակ դնի Սահմանադրության բարձր գերակայությունը
- Սեդրակ Ասատրյան. Հանապետության նախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի
- ՄԻՊ. Վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին