ԲԴԽ անդամ. Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը համարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։
«Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։
Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։
Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում։
Դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, որպեսզի ի վերջո ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի և վստահելի արդարադատություն»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը՝ դատարաններն արգելափակելու վարչապետ Փաշինյանի կոչի մասին
- ԲԴԽ-ն դատավորներին կոչ է անում դրսևորել ծայրահեղ զսպվածություն
- Փաշինյանի լայվը. Ոչ մի բանի առաջ չեմ կանգնի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին