Դավիթ Բաբայան. Մենք չունենք անձեռնմխելի մարդիկ
«Մենք չունենք անձեռնմխելի մարդիկ, ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում»,- ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ որևէ խնդիր չե՞ք տեսնում Երևանում Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանի մեքենան ոստիկանների կողմից կանգնեցնելուն՝ զննելու համար, նա ասաց. «Եթե մեքենան կանգնեցվում է և կա համապատասխան իրավական փաստաթղթեր...
Ուրեմն պետք է այնպես արվի, որ իրավական տեսանկյունից անթերի լինի ցանկացած քայլ։ Այդ ժամանակ չեն ծագի նման հարցեր»։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք միտում չեք տենում, Դ. Բաբայանն ասաց. «Եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, միտումն ինքնին թոթափվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել
- Վիտալի Բալասանյան. Կգա ժամանակը համապատասխան անձինք պատասխան կտան այս արարքի համար
- Երևանում փորձում են զննել Վիտալի Բալասանյանի մեքենան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում