Ի՞նչ է անում հեղափոխական առաջնորդը, երբ չի ստանում ցանկացածը. Թոմաս դը Վաալ
«Երբ հեղափոխական առաջնորդը չի ստանում այն, ինչ ցանկանում է, արդյո՞ք նա գնում է մանրակրկիտ բարեփոխումների ճանապարհով, թե՞ վերսկսում է հեղափոխությունը։ Անհանգստացնող նշաններ, որ Փաշինյանն Հայաստանում գնում է երկրորդ ուղիով»,-այս մասին թվիթերում գրել է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ դատական համակարգում վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8.30-ից քաղաքացիները արգելափակել էին Հայաստանի դատարանների մուտքերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով։
Այսօր ժամը 12-ին վարչապետն ուղիղ եթերով ելույթ ունեցավ դատաիրավական համակարգի վերաբերյալ ու կոչ արեց քաղաքացիներին ժամը 13.30-ից բացել բոլոր դատարանների մուտքերը։
When a revolutionary leader doesn't get what he wants, does he go for painstaking reform or re-launch the revolution? Worrying signs that Pashinyan is opting for the latter in #Armenia. https://t.co/v08h35vxUz
— Thomas de Waal (@Tom_deWaal) May 20, 2019
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան