ՀՀ նախագահն ու Ղազախստանի առաջին փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցեր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը զարգացնելուն վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են, որ մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ գործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործումը կխթանի երկու երկրների միջև տնտեսական կապերն ու կնպաստի առևտրաշրջանառության ծավալների աճին: Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ
- Արմեն Սարգսյանը հանդիպել է Նազարբաևի դստեր հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին