Հրանտ Մարգարյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի կատարված հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Panorama.am-ը ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից տեղեկացավ, որ դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել էին այդ պահին հրապարակում թոռնիկների հետ զբոսնող դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա: