«Ռեալի» ամենաթանկ խաղացողն ակումբից հեռանալու համար պահանջել է միլիոններ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը «Բետիսի» (0:2) խաղից հետո ակումբում իր վիճակից դժգոհություն է հայտնել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է Radioestadio-ի Թվիթերում։
Բեյլը հեռացել է մարզադաշտից շնորհակալություն չհայտնելով երկրպագուներին։ Հանդերձարանում նա հայտարարել է, որ իր պայմանագրով ևս երեք տարի կա այս ակումբում հանդես գալու համար։ Եթե «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է, որ նա լքի ակումբը, ապա նրան պետք է վճարեն 17 միլիոն դոլար մնացած յուրաքանչյուր մարզաշրջանների համար։
Բեյլը հավելել է, որ ցանկացած այլ դեպքում նա կմնա թիմում։
«Իսկ եթե ես պետք է գոլֆ խաղամ, ես կզբաղվեմ դրանով»,- նշել է նա։
Բեյլը «Բետիսի» դեմ այսօրվա խաղում պահեստայինների շարքում է։ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեալը» պատրաստ է հրաժեշտ տալ Բեյլին արդեն 2019 թ. ամռանը։ Նա «արքայական ակումբի» պատմության ընթացքում ամենաթանկ ձեռքբերումն է եղել։ 2013 թվականին «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 100 միլիոն եվրոյով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա