Սամբոյի ԵԱ. Հայաստանի հավաքականը երրորդն է թիմային հաշվարկում
Սամբոյի Հայաստանի հավաքականն Իսպանիայի Խիխոն քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է մեկ ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալով:Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել թիմային պայքարում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Թիմային հաշվարկում հաղթել է Ռուսաստանի թիմը (5-2-2), իսկ վրացիները գրավել են երկրորդ տեղը (2-1-2):
Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (82 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Մարտական սամբոյի մրցաշարում Ջոն Բալայանը (52 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պողոս Բադալյանը (57 կգ)՝ բրոնզե:
Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 19 մարզիկով: Մեդալների համար պայքարել է 29 երկրի մոտ 230 մարզիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա