Վիտալի Բալասանյան. Կգա ժամանակը համապատասխան անձինք պատասխան կտան այս արարքի համար
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը, ում մեքենան ոստիկանները կանգնեցրել են Երևանի Ավան վարչական շրջանում, զննելու համար, հայտարարեց` կգա ժամանակը համապատասխան անձինք պատասխան կտան այս արարքի համար:
Լրագրողների հետ զրույցում Բալասանյանը հայտնեց, թույլ չի տալու մեքենային մոտենալ, քանի դեռ չեն բերել համապատասխան գրություն, այս պահին սպասում է փաստաբանին:
Վիտալի Բալասանյանը նշեց` Երևան էր եկել ընկերոջ մոր 90-րդ տարեդարձին մասնակցելու համար, այս ընթացքում չի տեսնվել, չի զրուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Մանրամասները` Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան