Փաշինյանը միացել է դատարանի մուտքերի արգելափակմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է իր կոչով դատարանների մուտքերը արգելափակած քաղաքացիներին։ Նա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայր է գնացել։
Վարչապետը հարցրեց դատարանի դիմաց հավաքված քաղաքացիների որպիսությունը. «Ժողովուրդ շա՞տ եք թրջվել, չմրսեք հանկարծ, չհիվանդանաք»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այն, ինչ ունի ասելու, այսօր ժամը 12-ին կասի, ինչպես խոստացել էր։
«Ես ուզում եմ ի դեմս Ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ այսօր բոլորին չեմ կարող այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Եկել եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխով»,- ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց
- ՓՊ. Փաշինյանի կոչի իրագործման դեպքում կխախտվեն ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները
- Փաշինյանի լայվը. Ոչ մի բանի առաջ չեմ կանգնի