Էմիլ Սանամյան. Սա փորձություն է ինստիտուտների համար՝ պաշտպանել Սահմանադրությունը, այլ ոչ թե գործել վարչապետի քմահաճույքներով
Քաղաքական վերլուծաբան Գրիգոր Աթանեսյանն անդրադարձել է ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու վարչապետ Փաշինյանի կոչին։
«Սա դատական համակարգի մասին չէ, ինչպես Փաշինյանը ցանկանում է այն ձևակերպել։ Սա մեկ գործի մասին է, որը կարևոր է նրա համար։ Փաշինյանը իշխանության է արդեն 1 տարի ու ոչ մի նշանակալի դատական ռեֆորմ չի ներկայացվել։ Այժմ, երբ Քոչարյանը կրկին ազատ արձակվեց, նա գործում է»,-թվիթերում գրել է Գրիգոր Աթանեսյանը։
Important context: this is not about the judicial system, as Pashinyan wants to frame it. This is about one case that is important to him. Pashinyan has been in power for a year, and no meaningful judicial reform has been introduced. Now when Kocharyan is released again, he acts. https://t.co/DflmafAQ45
— Grigor Atanesian (@atanessi) May 19, 2019
Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանում քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դասախոս դոկտոր Գևորգ Օսկանյանը (Dr. Kevork Oskanian) վարչապետի կոչը համարում է «դատական իշխանության անկախությանն ուղղված ընդունելի հանցանք»։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր, փորձագետ Էմիլ Սանամյանը թվիթերում գրել է. «Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների աշխատանքը կաթվածահար անելու առաջարկած ակցիան, որպես Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելուն ուղղված հակահարված, անկասկած, սահմանադրության ու օրենքի խախտում է։ Ավելի խնդրահարույց է այն, որ տարօրինակ կերպով արտացոլում է թույլ երևալու վախն այն մարդու համար, ով ստացել է երկիրը բարեփոխելու համար գերակշռող մանդատ, բայց այն վատնում էր հին կռիվների վրա:
Սա կլինի ևս մեկ փորձություն Հայաստանի ինստիտուտների համար, ոչ միայն դատարանների, այլ նաև ոստիկանություն ու մյուսների, ովքեր երդվել են պաշտպանել Սահմանադրությունն ու օրենքը, այլ ոչ թե գործել վարչապետի քմահաճույքներով»:
The action proposed by @NikolPashinyan for tomorrow - to paralyze the work of courts as retaliation for Kocharyan's release from pre-trial detention - is undoubtedly a violation of constitution & law. Almost more problematically it oddly reflects the fear to look weak for a man..
— Emil Sanamyan (@emil_sanamyan) May 20, 2019
Հարակից հրապարակումներ`
- Միայն ինստիտուցիոնալ ինքնապաշտպանական բնազդը կօգնի Ձեզ հաղթահարելու այս բարդ օրերը. Արթուր Ղամբարյանը՝ դատավորներին
- Դատարանի նախագահ Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան
- ԲԴԽ անդամ. Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման
- Օրենսդիրն ու գործադիրն իր ձեռքում կենտրոնացրած անձն ուզում է նույնն անել նաև դատական իշխանության հետ. ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի որդի
- Հայկ Ալումյանը՝ դատարաններն արգելափակելու վարչապետ Փաշինյանի կոչի մասին
- Զոհրաբյան. ՀՀ-ում ոչ մի գործողություն չպետք է կասկածի տակ դնի Սահմանադրության բարձր գերակայությունը
- Մեկնարկել է «Հանուն արդար դատարանի» ակցիան
- ՀՀ նախագահ. Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները
- Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, և վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա. Աշոտյան
- Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան