Ոստիկանությունը դատարաններից երեք ահազանգ է ստացել
Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը փակելու բողոքի ակցիաների հետ կապված Հայաստանի ոստիկանությունը դատարաններից 3 ահազանգ է ստացել։ Panorama.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ստացված ահազանգերը ստուգվում են, նյութեր են նախապատրաստվում։
Ստացված ահազանգերից երկուսը վերաբերում են տեղաշարժի իրավունքը խոչընդոտելուն և սահմանափակելուն, երրորդը՝ դատարանի ապակիները կոտրվելուն։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ այսօր ժամը 08։30-ից արգելափակվում են ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը այնպես, որ ոչ ոք ներս չմտնի, իսկ ինքը ժամը 12։00-ին հանդես կգա ելույթով։
Հարակից հրապարակումներ`
- Արգելափակել են նաև ՍԴ մուտքը
- Խառատյան. Դատարանի մուտքը փակելը փակուղի է, պարոն վարչապետ
- ՄԻՊ-ը որևէ բողոք կամ ահազանգ չի ստացել
- Չեմ ուզում որևէ կերպ այս ակցիան կապենք որևէ դատական գործի հետ. Մակունց
- Փաշինյանը միացել է դատարանի մուտքերի արգելափակմանը
- Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց
- Դատարանի նախագահ Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան
- Դատարաններից մեկում արդեն իսկ հասցրել են ապակիներ կոտրել. Ռուբեն Մելիքյան
- Մեկնարկել է «Հանուն արդար դատարանի» ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան