«Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել
Քիչ առաջ ոստիկանները «Արամ Խաչատրյան» համերգասրահից բերման են ենթարկել «Ադեկվադ» նախաձեռնության անդամներին, այդ թվում՝ Արթուր Դանիելյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին։
Բերման ենթարկելուց առաջ ոստիկանը նախաձեռնության անդամներին ասաց՝ եղել է ահազանգ, որ նրանք համերգասրահում խախտում են հասարակական կարգը։
Նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանը նախապես հայտնել էր, որ իրենք նախատեսում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մասնակցությամբ միջոցառումից առաջ ակցիա իրականացնել։
Հրապարակումից հետո «Ադեկվադ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Քիչ առաջ Ա.Խաչատրյանի համերգասրահից, որտեղ անցկացվում էր Եվրոպայի օրվան նվիրված դասական երաժշտության համերգ, բերման են ենթարկել ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամներին՝ անանուն ահազանգի հիման վրա, պատճառաբանելով հասարակական կարգի խախտումը, ինչը բացարձակապես չի համապատասվանում իրականությանը։ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ն հայտարարում է, որ իր անդամները չեն իրականացրել որևէ օրինազանցություն, պահպանել են հասարակական կարգը, և բերման են ենթարկվել բացառապես քաղաքական դրդապատճառներով։
Համերգի կազմակերպիչները, իրենց հերթին, հաստատել են, որ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամները ներկա են գտնվել հրավիրատոմսերով, և որևէ կերպ չեն խախտել հասարակական կարգը։
Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ռեժիմ, խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։
Բերման ենթարկվածները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում՝ Ս. Վրացյան 90 հասցեով, այս պահին այնտեղ են հավաքվում աջակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում
- Happy now? Բողոքի ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց