Իրավունք 16:21 21/05/2019 Հայաստան

Արտակ Զեյնալյանը չբացառեց, որ աշխատանքից հեռացող դատավորներ լինեն

«Այստեղ պետք է տարանջատենք իրավական և քաղաքական գործընթացները։ Սա քաղաքական գործընթաց էր, և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ»,- Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործընթացի մեկնարկն ազդարարող միջոցառումից հետո  լրագրողների հետ  զրուցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավաբանական տեսանկյունից իրավունք ունե՞ր հորդորելու ժողովրդին փակել դատարանները։

Հարցին, եթե ձեզ համար դատարանների մուտքերն ու ելքերը փակելու  երեկվա գործողություններն ընդունելի չլինեին, որպես արդարադատության նախարար հրաժական կներկայացնեի՞ք, Ա. Զեյնալյանն ասաց. «Եթե... ապա... կարծում եմ տեղին չէ, չեմ պատասխանում այդ հարցին»։
Կոնկրետ հարցի՝ այս պահին ձեր՝ հրաժարականի հիմքեր տեսնո՞ւմ եք, նախարարը կարճ պատախանեց՝ ոչ։

Խոսելով վարչապետի երեկվա հայտարարության՝ դատաիրավական ոլորտի առողջացման, մասնավորապես վեթթինգի ինստիտուտի ներդրման մասին, նախարարն ասաց, որ դատական համակարգում և դատական իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ ու դրանք շուտափույթ լուծման կարիք ունեն, դա ոչ մեկի մոտ  կասկած չի հարուցում։  Նա նշեց, որ աշխարհում վեթթինգի կուտակված փորձ  կա, կան միջազգայնորեն ընդունված մասնագիտական չափանիշներ, որոնք վերցվելու են ու տեղայնացվելու, իրականացվելու է Սահմանադրությանը և միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին համապատասխան։

«Չի խախտվելու խտրականության արգելքի սկզբունքը դրա բոլոր դրսևորումներով, դատավորը չի թիրախավորվելու։ Նրանք, ովքեր չեն համապատասխանի այդ չափանիշներին, կազատվեն զբաղեցրած պաշտոնից»,- ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ վեթթինգն իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավորի չի թիրախավորվելու, որևէ դատավոր չի հետապնդվելու կոնկրետ գործով, նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված չէ։ Ա. Զեյնալյանը նշեց, որ հրատապ անհրաժեշետության կարիք կա։ Նախարարն ասաց, որ վեթթինգն անցումային արդարադատության հետ առնչություն չունի, բացարձակ տարբեր բաներ են, անցումային արդարադատությունը պետք է կոչված լինի հաշտեցմանը, հետապնդման, վրեժի գործիք չէ։

Ա. Զեյնալյանի խոսքով, եթե Սահմանադրությունը թույլ չի տա կատարել գործողություններ, կամ կլինեն ցանկալի գործողություններ, որոնք կհակասեն Սահմանադրությանը, հետևաբար  նաև առաջ կքաշվի Սահմանադրական հանրաքվեի հարց։

Նա չբացառեց, որ վարչապետի երեկվա ելույթից հետո  աշխատանքից հեռացող դատավորներ լինեն.  «Այն քաղաքական ուղերձ էր, կոչ էր այն դատավորներին,  ովքեր կգտնեն, կգնահատեն, որ իրենք մարդու իրավունքների նկատմամբ ունեցել են այլ վերաբերմունք, քան Հայաստանի Սահմանադրությամբ է ամրագրված, բխում է մարդու բնական իրավունքներից»։

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  որոշումը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը,  Ա. Զեյնալյանն ասաց. «Այդ որոշմանը վիճարկելու վերաբերյալ լսել  եմ հայտարարություն տուժող կողմի  ներկայացուցչի անունից, հետևաբար գնահատական չեմ կարող տալ, ինքս ծանոթ չեմ գանգատին, որ կարողանամ գնահատել դրա հիմնավորվածությունը, անհրաժեշտությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:25
Փակ նիստ ա, կամերաները անջատեք․ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողներին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում մասնակցում է  ՔՊ խմբակցության քննարկմանը։ Լրագրողները փորձեցին հետաքրքրվել,թե ի՞նչ հարցեր...
Աղբյուր` Panorama.am
19:12
Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը
Այս պահին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում է նիստ, որին մասնակցում  են նաև կառավարության անդամները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Ուկրաինան ու Իսրայելը ոչ-ոքի խաղացին
Նոյեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Միրզոյան- Յան Յոակիմ Ստրանդ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
18:16
Նման կարիերան մի ամբողջ կյանքի համար հաջողված կարելի է համարել․ Փաշինյանը՝ 33-ամյա Քյարամյանի մասին
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Դեկտեմբերին Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Լատվիայում
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Զեյնալյանի մանդատը հանձնել են Ալեքսանդր Ավետիսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սա համարում եմ պարտադրանքի, փաստի առաջ կանգնեցնելու մեթոդ. Արցախի ՄԻՊ
2025 թվականին ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից այդ գումարը...
Աղբյուր` Panorama.am
17:23
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի առաջին այցելուները
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ այսօր Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է տաճար՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Փորձելու է սեփական մեղքերը թողնել մորուքավոր, անլվա, անթրաշ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան
Սափրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց պաշտոնանկությունների շղթա, որոնց պատճառների մասին սակայն տրամաբանական բացատրություն չհնչեց։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող  Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
16:24
173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում. «Հետք»
Արդարադատության նախարարությունը 2021 թվականի հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան
«Նորք Մարաշում վերջին 3 տարին անընդմեջ 2 շաբաթ չի եղել, որ ճանապարհները լուրջ փոսեր կամ անավարտ շինարարություն չունենան»,-ահազանգում...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՀՀ քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա. Արմեն Ղազարյան
«Հայաստանի քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Իսրայելի զինվորականները լիբանանցիներին զգուշացրել են չվերադառնալ 60 գյուղեր
Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են լիբանանցիներին չվերադառնալ երկրի հարավում գտնվող 60 գյուղեր: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելոց,...
Աղբյուր` Panorama.am
15:50
«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակներ հանձնվեցին նահատակվածների ուսանող հարազատներին և պատերազմների մասնակիցներին
«Կրթաթոշակի տրամադրման նախագիծը պատահական չէ, մենք այս նախագծի մեջ նպատակներ իմաստ և բովանդակություններ ենք...
Աղբյուր` Panorama.am
15:46
ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
NEWS.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու: Թեեւ ՔՊ-ական պատգամավորները NEWS.am-ի թղթակցի հետ չեն ցանկացել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:27
Արցախցիների առջև ուլտիմատում են դրել՝ կամ ազատվել աշխատանքից, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն. Իրավապաշտպան
«2023 թվականի  Արցախի տարածքում սանձազերծված ագրեսիայից հետո  իշխանությունը ձեռնարկեց անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմեն Պետրոսյան. Առաջիկայում Բաքուն ավելի կկարծարցնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը
«COP29-ի ավարտից անմիջապես հետո այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Զարեհ Սինանյանը 20 օրով գործուղվում է Լոս Անջելես, Նյու Յորք, Նիցցա, Փարիզ
Նիկոլ Փաշինյանի որոշմամ, նոյեմբրի 29-ից մինչև դեկտեմբերի 17-ը Զարեհ Սինանյանն ու նրա պատվիրակության անդամներ գործուղվում են ԱՄՆ ու Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել. Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաեւ ու հատկապես պետական...
Աղբյուր` Panorama.am
14:44
ՌԴ փոխարտգործնախարար. Պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» II...
Աղբյուր` Panorama.am
14:35
Արցախցիները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան
«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված  արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով այս տարվա ընթացքում ստացվել է 57 հաղորդում
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է: Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ամաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}