
«Եվրատեսիլը»՝ անձայն
Բելգիական Een հեռուստաալիքը Յութուբում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային միցույթը ներկայացված է առանց երաժշտության։ Իզվեստիան գրում է, որ այդ տեսահոլովակում մրցույթի մասնակիցները հանդես են գալիս ամբողջությամբ լռության մեջ։ Միաժամանակ տեսանյութում կարելի է լսել ոտնաձայներ, կատարողների «գոռոց», բաժակների զրնգոց։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» մրցույթը կայացել է մայիսի 14-18-ը։ Հաղթել է Նիդեռլանդների ներկայացուցիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը չէր անցել եզրափակիչ։