Մակունցը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին
«Հնարավորինս սեղմ ժամկետներում կստեղծվի ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով»,- այս մասին այսօր Ազգային ժողովոււմ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևաչափին, նա նշեց, որ դրանով կզբաղվի ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը դրանով կզբաղվի. «Օրենքի շրջանակաների բոլոր ընթացակարգերին պետք է հետևել, եթե անհրաժեշտություն տեսնեն և օրենքը թույլ տա ներգրավվելու այլ անձանց, վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին։ Այս պահին հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մանրամասներ հաղորդել չեմ կարող»։
Ինչ վերաբերում է ԱԺ արթահերթ նիստ անցկացնելու առաջարկին, Մակունցն ասաց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեռևս նման առաջարկ չի ստացել։
«Մենք երեկ ԼՀԿ-ին դիմել ենք, որ խնդիր ենք տեսնում որոշ ձևակերպումների հետ կապված և ուզում ենք յան փոփոխել, նրանք մերժել են մեր՝ վերանայելու առաջարկեը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը հրապարակել է ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը
- Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի
- «Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար նախաձեռնել է ստորագրահավաք