Կապանում մտադիր են Էկոձողիկներ արտադրել
Պլաստիկի դեմ պայքարի նոր միջոց է գտել Կապանի բնակիչ Գևորգ Գասպարյանը: Նա առաջարկում է հյութ խմելու համար օգտագործվող պլաստիկեձողիկը փոխարինել բուսական ծագման ձողիկով: Այս մասին գրում է Ecolur-ը։
«1000-ից ավելի բույսեր ուսումնասիրեցի Սյունյաց անտառներում, գտա մի բույս, որին բամբուկ ենք ասում։ Գրքերում նայեցի, հասկացա, որ թունավոր չէ, դեղաբույս է, արմատները լյարդի համար են օգտակար, բժշկության մեջ շատ է օգտագործվում։ Փորձեցի մշակել։ Պատրաստեցի էկողձիկներ հեղուկներ խմելու համար»,- ասել է Գևորգ Գասպարյանը:
Նա պատմել է, նպատակ ունի պլաստիկից ձողիկներին այլընտրանք ստեղծել: Արդեն իսկ շատ պատվերներ ունի։
«ԱՄՆ-ից են մեծ քանակությամբ պատվիրել։ Ձողիկները շատ ամուր են՝ բազմակի օգտագործման համար»,-ասել է նա։
Գևորգ Գասպարյանը մտադիր է էկոձողիկների արտադրություն հիմնել: Կխորհրդակցեն անտառագետի հետ բույսի սերմը վերցնելու և այն բազմացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- «Հակապլաստիկ հերոսներ»-ը՝ Միսաք Մանուշյանի անվան այգում
- Ֆիլիպինների ափին հայտնված անկած կետի ստամոքսում եղել է 40կգ պլաստիկ
- Գյուղնախարարությունը միանում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին
- Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը
- Հետաքրքիր գաղափարներ՝ ապակե և պլաստմասե շշերից