Հայաստանի օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի. «Կասպերսկի Լաբորատորիա»
Հայաստանում օգտատերերի 8,2%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է ֆիշինգային գրոհների։ Նույն ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում, իսկ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է օգտատերերի 14,76%-ը, և այդ ցուցանիշով երկիրն աշխարհում գրավել է 10-րդ տեղը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ եթե 2019 թվականի առաջին եռամսյակում ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգի միջոցով աշխարհում կանխվել է խարդախ կայքեր օգտատերերի անցնելու 111 մլն 832 հազ. 308 փորձ, և գրոհների ենթարկված ունիկալ օգտատերերի բաժինը կազմել է նրանց ընդհանուր թվի 12,11%-ը, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են 90 մլն 245 հազ. 60 և 9,6%։
Փորձագետները Հայաստանի նկատմամբ ֆիշերների հետաքրքրությունը բացատրում են առցանց գործարքներ կատարելու հարցում օգտատերերի ակտիվությամբ։ Դեպի օգտատերերի փողեր ուղին ֆիշերները հարթում են խաբեությամբ նրանց հաշվառման տվյալներին տիրանալու միջոցով։
Համապատասխանաբար, օգտատերերը չպետք է արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, և այնուհետև տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Ֆիշինգային կայքեր այցելելու հարցում օգտատերերի անվտանգությունն ապահովում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան