ՀԲՖ-ն կոչ է անում պաշտոնյաներին հեռու մնալ բռնցքամարտից
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որը մեջբերում ենք ստորև։
«Այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ.Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին:
Խորհրդակցությանը ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը։Մեր մարզիչներին Ռոստոմյանը հորդորել է, որպեսզի Եվրոպական խաղերին մասնակցող թիմի մեջ ներառենք բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն և առնվազն վերջին 2 տարին չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշարի և արդյունքներ չեն գրանցել։
Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին։ Սա ակնհայտ պաշտոնական դիրքի չարաշահում է։ Հարգելի պաշտոնյաներ, Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից և մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»,-ասվում է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա