Պորոշենկոն այլևս միլիարդատեր չէ
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահության հինգ տարում 40 տոկոսով աղքատացել է։ Իզվեստիայի հաղորդմամբ, այդ մասին գրում է Bloomberg-ը։
Նախքան նախագահ դառնալը Պորոշենկոն դոլարային միլիարդատեր էր։ Նախագահական ժամկետի ավարտին նրա կապիտալը նվազել է մինչև 705 միլիոն դոլար։ Նախկին նախագահի ամենաարժեքավոր ակտիվները էին Roshen հրուշակեղենի հոլդինգը, ապահովագրական ընկերությունը, հեռուստաընկերությունը, բանկը, գյուղատնտեսական և սննդամթերքի ձեռնարկությունները։
2014 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Պորոշենկոն խոստացել էր հաղթանակի դեպքում վաճառել Roshen-ի գործարանը։ 2016 թվականին այն տրվել էր Rotschild ներդրումային ընկերությանը հավատարմագրային կառավարման։ Մինչև լիազորությունների ավարտը Պորոշենկոն կորցրել է բիզնեսի վրա ազդելու հնարավորությունը։