«Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ». ԵԽ ԵՄ-ՀՀ պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմ
Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը հայտարարություն է տարածել՝ Հայաստանում տեղի ունեցած դատարանների արգելափակման վերաբերյալ:
168.am-ը գրում է՝ հայտարարության մեջ ասված է. շ
«Մայիսի 18-ին Երևանի դատարաններից մեկը, որպես դատական գործընթացի ելք, որոշում էր կայացրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։
Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի, մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։
Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին։
Մենք հասկանում ենք, որ դատավորների քաղաքականացումը էական կարևորություն ունեցող հարց է Հայաստանում, և մենք ապավինում ենք իշխանությունների կոմպետենտությանը, միջազգային գործընկերների աջակցությամբ ընդունելու և իրականացնելու կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներ, ինչի արդյունքում կերաշխավորվի դատական իշխանության թափանցիկությունն ու արդյունավետությունը՝ զերծ կողմնակի միջամտություններից և վերագտած հավաքը քաղաքացիների շրջանում, ինչը նախապայման է օրենքի իշխանության համար։
Մինչ այդ ամենը, մենք հորդորում ենք պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն, ինչպես դա եղել է անցալ տարի տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ողջ ընթացքում, գործել բացառապես Սահմանադրությամբ իրենց պավիրակված լիազորությունների շրջանակում և հավատարիմ մնալ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման պարզ և անվիճարկելի սկզբունքին»։
Բրյուսել
մայիսի 21, 2019թ․
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան