Ավարտվել է Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի առաջնությունը
Վանաձորում անցկացվել է Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցել են տղաների՝ 6 (Վանաձորի, Արաբկիրի, Աջափնյակի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հնաբերդի, Նոր Նորքի) և աղջիկների 4 (Ավանի, Սիսիանի, Աշտարակի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի) թիմեր: Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
Տղաների եզրափակչում ուժերն են չափել Արաբկիրի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմերը, որտեղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը, 2-0 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, դարձել է հուշամրցաշարի հաղթող: Երրորդ տեղը գրավել է Վանաձորի թիմը:
Աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Ավանի թիմը, 2-րդ տեղը՝ Սիսիանի թիմը, իսկ 3-րդը՝ Աշտարակի թիմը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Պարգևներ են ստացել նաև լավագո
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա