Բրեքսիթի կուսակցության առաջնորդի վրա կաթնային կոկտեյլ են լցրել
Ձվերից ու լոլիկից հետո քաղաքական գործիչների ուղղությամբ նետվող սննդային վերջին միտումը դարձել է կաթնային շեյքը (milkshake):
Ինչպես գրում է euronews-ը, Մեծ Բրիտանիայի «Բրեքսիթ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի վրա կաթնային շեյք է լցրել բրեքսիթի դեմ հանդես եկող մի ակտիվիստ, երբ Ֆարաջը նախօրեին Նյուքասլում քարոզարշավ էր անում՝ Եվրոպական խորհրդարանի ընտրությունների շրջանակում։
Նշենք, որ Ֆարաջը մեծ դերակատարում ունեցավ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում