Կարկուտը վնասել է Տավուշի մարզի 8 գյուղերի ցանքերն ու պտղատու ծառերը
Մայիսի 20-ի կարկտահարությունը զգալի վնասներ է պատճառել Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ և Խաշթառակ համայնքների, Բերդ համայնքի` Բերդ, Չինչին, Վ.Ծաղկավան, Չորաթան, Նորաշեն, Վ.Կ.Աղբյուր բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններին և բազմամյա տնկարկներին:
Տավուշ մարզպետարանից հայտնում են, որ համայնքային հանձնաժողովներն արդեն ճշտում են վնասի չափերը:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մարզային հանձնաժողովը, հիմք ընդունելով համայնքային հանձնաժողովների ակտերը, կկատարի լրացուցիչ ուսումնասիրություններ, կկազմի վերջնական ամփոփ ակտ, որից հետո կորոշվի աջակցության ձևն ու չափը:
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատերերի։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին