25-60 տարեկանների ձյուդոյի վետերանների բաց առաջնություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոնի (նախկին ՄԻԿԱ) մարզադահլիճում առաջին անգամ անցկացվել է 25-60 տարեկանների ձյուդոյի վետերանների բաց առաջնությունը, որը կազմակերպվել էր ձյուդոյի ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանի կողմից: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Առաջնությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ հոկեյի հավաքականի անդամ Անդրեյ Արտյուխինը, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը և մի շարք պաշտոնյաներ:
25-29 տարեկանների խմբում չեմպիոններ են դարձել 66 կգ քաշային Գուրգեն Գինոսյանը, 90 կգ քաշային Մաքսիմ Մարգարյանը, 30-39 տարեկանների խմբում՝ 66 կգ քաշային Մեսրոպ Բերբերյանը, 90 կգ քաշային Միքայել Իվանյանը, 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, 40-49 տարեկանների խմբում՝ 100 կգ քաշային Տարոն Առաքելյանը, 81 կգ քաշային Վրեժ Մամիկոնյանը, 100 կգ քաշային Հարութ Ղարիբյանը, 50-59 տարեկանների խմբում՝ 100 կգ քաշային Հայկ Սարգսյանը և 60+ տարեկանների խմբում՝ 61 կգ քաշային Վարդան Խուգյանը:
Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը Տիգրան Մալխասյանին շնորհակալագիր է հանձնել ձյուդոյի զարգացման համար, իսկ Գոռ Գրիգորյանին շնորհվել է պատվավոր 3-րդ դան կոչումը:
Տիգրան Մալխասյանը շնորհակալություն է հայտնել ձյուդոյի ֆեդերացիային աջակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա