Հայաստանի գիտական հանրությունը պետք է ներգրավված լինի երկրում կատարվող պրոցեսներում. վարչապետ
«Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որ Հայաստանում այսօր կատարվում են»,- այս մասին այսօր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը չպետք է լինի մեկուսացված, այլ պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ:
«Սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ այդ տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն և կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ, այլ երկարաժամկետ նշանակություն կունենան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին՝ ասելով, որ մեծ հետաքրքրությամբ է եկել գիտաժողովին և անհամբեր սպասում է զեկուցողների ելույթներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում