Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի»
Կաննի կինոփառատոնում կինեմատոգրաֆիայում ներդրման համար պատվավոր «Ոսկե արմավենին» տրվել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ալեն Դելոնին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, մրցանակի հանձնման արարողությունը կայացել է նախօրեին, ինչից հետո Փառատոնի պալատում ցուցադել են 1976 թվականի «Մսյո Կլեյն» քրեական դրաման։
Ավելի վաղ դերասանն ասել է, որ երկար ժամանակ տարակուսում էր՝ ընդունել այդ բարձրագույն մրցանակը, բայց արդյունքում որոշել է այդպես հարգանքի տուրք մատուցել այն ռեժիսորներին, որոնց հետ նա աշխատել է։
Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում) և այլ ֆիլմերում կերտած դերերով։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա է:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Դելոնը կստանա «Ոսկե արմավենի»
- Ալեն Դելոնն ավարտում է կարիերան սիրո մասին ֆիլմով
- Ալեն Դելոնը հրաժարվել է է ղեկավարել «Սեզար»-ը ՝ ի նշան համերաշխության Պոլանսկու հետ
- Ալեն Դելոնը չի մասնակցելու Վիեննայի պարահանդեսին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան