DRAG RACING YEREVAN 2019 ավտոմրցաշար
Երևանում անցկացվել է «DRAG RACING YEREVAN 2019» ավտոմրցաշարը, որին ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։
Ավտոմրցաշարին մասնակցել են Հայաստանը և Վրաստանը ներկայացնող 60-ից ավելի ավտոմարզիկներ:
Ավտոմրցաշարում բոլոր դասային վարժություններում հաղթել են հայ մարզիկները՝ Անդրանիկ Հարությունյանը («A» դաս, 0-2 լ), Հարություն Արսենյանը («B» դաս, 0-2,8 լ), Լյուդվիգ Երմազյանը («C» սպորտային դաս, 2-3,6 լ), Սեդրակ Սեմաջենյան («D» սիրողական, դաս 2-5 լ), Գառնիկ Մկրտչյանը («E» սպորտային մոնոքարշակով, դաս 3,6-x լ), Հարություն Քոչարյանը («F» 4x4 քարշակով, դաս 3,6-x լ):
Գառնիկ Մկրտչյանը ցույց է տվել 10,9 վայրկյան արդյունք՝ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ:
Մրցաշարի կազմակերպիչ «STR» մարզական հասարակական կազմակերպությունը նախատեսել է հունիսին անցկացնել ևս մեկ առաջնություն, որին կմասնակցեն նաև Իրաքի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա