Լեհաստանում վեցյակ է ծնվել
Լեհաստանում կինը վեցյակ է ունեցել։ Երեխաները՝ 4 աղջիկ և 2 տղա, ծնվել են մայիսի 20-ին, գրում է Լենտա.ռու-ն։
Ըստ աղբյուրի՝ երեխաները ծնվել են 29 շաբաթականում, նման որոշում են կայացրել բժիշկները։
Նշվում է, որ մայրն իրեն լավ է զգում: Նորածիններին պահում են անհասների համար նախատեսված կուվեզում (հատուկ ինկուբատորում): Յուրաքանչյուր երեխան կշռում է մոտ 1 կիլոգրամ:
Ըստ աղբյուրի՝ Լեհաստանում առաջին անգամ է վեցյակ ծնվել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին